ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իսկ դուք հավատու՞մ եք ձեր խոսքերին, պարոնա՛յք

Իսկ դուք հավատու՞մ եք ձեր խոսքերին, պարոնա՛յք
27.04.2013 | 17:11

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավից առաջ կրկին խոսակցություններ էին շրջանառվում ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման անհրաժեշտության մասին:
ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, որ ընտրակեղծիքների դեմ պայքարի համար ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն անցկացնում են կոնսուլտացիաներ, ինչը հետո իր անունից հերքել էր «Ժառանգությունը»: Քարոզարշավի շրջանակներում լրագրողները ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվել են՝ ՀՅԴ-ն ներգրավվա՞ծ է այդ կոնսուլտացիաներում, թե՞ ոչ: Վերջինս դժվարացել է այդ հարցին պատասխանել՝ խորհուրդ տալով հետաքրքրվողներին դիմել ՀՅԴ շտաբ կամ Գերագույն մարմին:
Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ինչ-որ մարդկանց ամբիցիաների պատճառով է, որ ընդդիմությունն այս ընտրություններին չհամախմբվեց: Թե ովքեր են այդ ամբիցիոզները՝ նա չի մանրամասնել: Արդեն քանի տարի է, լսում ենք ինչ-որ ամբիցիաների, համախմբվելու անհրաժեշտության և չհամախմբվելու պատճառների, հետողորմյա արդարացումների մասին: Եթե մեկ- երկու անգամ այդ ամենը կարող է ընկալվել որպես ողբերգություն, ապա հետագայում բոլոր պատճառաբանությունները վերածվում են զավեշտի:
«Մեր առաջարկը հետևյալն է. օրինակ, հենց վաղը կամ մոտ ժամանակներս հավաքվեն այդ ուժերը ու հիմիկվանից խոստանան ժողովրդին, որ եթե անցան, անպայման միավորվելու են: Եվ տեսնենք՝ ով է ասում՝ չէ»,- ընդդիմության միավորման մասին խոսելով՝ նշել է Վահան Հովհաննիսյանը: Վահան Հովհաննիսյանը չի մասնավորեցրել, թե ինչի շուրջ են միավորվելու, չնայած ենթատեքստում հասկանալի է, որ, օրինակ, կարող են միավորվել ՀՀԿ-ի մենաշնորհի դեմ: Հետաքրքիր է միայն՝ փորձառու քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանը հավատու՞մ է ինքն իր խոսքերին: Ախր ամեն ընտրությունից առաջ բոլոր քաղաքական ուժերն այդ «միավորումն» են մեջտեղ գցում: Իսկ թե վերջում ի՞նչ է դուրս գալիս՝ հայտնի է ամենքիս: Միայն թե, Չարենցի հայտնի խոսքերը ամեն անգամ ձեր նշանաբանը մի՛ դարձրեք՝ գոնե բանաստեղծի հիշատակը հարգելով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ